Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոջեր Ֆեդերերը վարկանիշային աղյուսակում նահանջել է 6-րդ տեղ

Սպորտ
a1tenis-man-28.01.

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է վստահորեն գլխավորել պրոֆեսիոնալ թենիսիստների միության վարկանիշային աղյուսակը: Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելուց հետո նա իր վաստակած միավորների քանակը հասցրեց 10955-ի: Երկրորդ տեղում գտնվող Ռաֆայել Նադալը այժմ ունի 8320 միավոր: Առաջատար եռյակը եզրափակում է գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերեւը՝ 6475 միավոր: Իսկ ահա ներկայիս ամենատիտղոսակիր թենիսիստը՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ավստրալական սայթաքումից հետո 3-րդ տեղից նահանջել է 6-րդ հորիզոնական եւ այժմ ունի 4600 վարկանիշային միավոր: Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, 2880 միավորով շարունակում է մնալ նույն 11-րդ հորիզոնականում: