Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակցություններով պարզապես ժամանակ ենք շահում. Հայկ Խանումյան

Քաղաքականություն
aliev-pashinyan

Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Փաշինյան-Ալիեւ հանդիպումներից մեծ սպասելիքներ չունի: «Ա1+»-ի հետ զրույցում Խանումյանն ասաց, որ չեն արդարանա նաեւ այն մարդկանց հույսերը, որոնք այդ հանդիպումներից մեծ ակնկալիքներ ունեն: «Ավելին՝ ես տեսնում եմ հստակ քաղաքականություն հայկական կողմից. դա որոշակի ժամանակ շահելն է՝ որոշակի մարտավարական նկատառումներով: Ադրբեջանը նույնպես նպատակ ունի կառուցողական երեւալ, թե որքա՞ն երկար կպահպանի այս մարտավարությունը, չեմ կարող ասել, սակայն գտնում եմ, որ դա այսօր բխում է հայկական կողմի շահերից: Չգիտեմ՝ ինչքանով կհաջողվի պահպանել այդ ժամանակը, բայց ակնհայտ է, որ դրա ձգձգումը մեր օգտին է եւ մեր կենսական շահերից է բխում։ Մինչեւ որոշակի մարտավարական եւ սպառազինության հետ կապված խնդիրներ լուծենք։ Չնայած մյուս կողմից կարող է Ադրբեջանը այս գործընթացի ձախողման, տապալման մեղքը բարդել Հայաստանի վրա՝ փորձելով ինքը այս պահին կառուցողական երեւալ։ Ինչը հետագայում Ադրբեջանի համար հիմք կլինի ռազմական գործողությունների վերսկսման համար»,- ասաց ընդդիմադիր Հայկ Խանումյանը։