Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինն առայժմ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ չունի. «Նեզավիսիմայա գազետա»

Քաղաքականություն
1-10

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին՝ ընդգծելով, որ Պուտինը նրան ընդունելու ժամանակ չունի։ Ըստ հոդվածագրի՝ սա Փաշինյանի 4-րդ այցն է ՌԴ և առաջինը՝ բացարձակ լեգիտիմ առաջնորդի կարգավիճակում։ «Նեզավիսիմայա գազետա»-ի պնդմամբ՝ ՌԴ-ն Հայաստանից հավատարմության համոզիչ ապացույցներ է պահանջում։ Թերթի հարցմանն ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ Պուտինն ու Փաշինյանը ինտենսիվ շփումների մեջ են, հաճախ են հեռախոսազրույցներ ունենում և հաճախ հանդիպում, իսկ կոնկրետ այսօր Պուտինն ունի նախօրոք պլանավորած աշխատանքային խիտ գրաֆիկ։