Մանսուրյանը կուզեր առաջին շնորհավորանքը կնոջից ստանալ, ինչն անհնար է (տեսանյութ)
Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին կնշի 80-ամյակը: Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսին, կոմպոզիտորը նշեց, որ հոբելյանը նշելու է ընտանեկան միջավայրում, հարազատները արտերկրից եկել են հատուկ նրա ծննդյան առթիվ: «Երկու քույրերս՝ Արաքս և Սառա Մանսուրյանները, աղջիկս այսօր է գալիս»: Մաեստրոն 2019-ին պլանավորել է 3 համերգի փառատոն անցկացնել, որն ուզում է իրագրոծել Երիտասարդական նվագախումբը: Տիգրան Մանսուրյանը այս շրջանում ձեռքի տակ մի գործ ունի, ասում է, որ կարևորություն չի տալիս տոնական օրերին և աշխատանքի հանդեպ սթափությունը երբեք չի կորցնում: Դիտարկմանը, թե հետ հայացք գցելով իր անցած ուղուն, ի՞նչ է հասցրել անել և ի՞նչ կա դեռ անելու, մաեստրոն այսպես պատասխանեց. «Ծայրահեղ հագեցած էր: Այդ պահը, որ պիտի թողնեմ ինձ ազատ, դեռ չկա, թեև 80 տարին էլ ահագին տարիք է, որ մի քիչ էլ հոգնածությանը տեղ տաս: Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ, պետք է հոգնել էլ իմանալ: Հարցին, թե ո՞ւմից կցանկանար առաջին շնորհավորանքը ստանալ 80-ամյակի առթիվ, նա սկզբից ասած՝աստված իմ, հետո ծանր հոգոց հանեց, ասելով՝ ա~խ, ու ասաց. «Ներողություն պիտի խնդրեմ, սենտիմետալ կարող է հնչի, բայց կնոջիցս կուզեի լսել, որը չկա»: Թե ինչպե՞ս է կարողացել կանգուն մնալ այս երկար տարիների ընթացքում, մաեստրոն նշեց, որ պետք է պարտվել իմանալ հանուն հիմնականի: «Պարտվել էլ պետք է կարողնալ, դա է ուժ տալիս մարդուն»: Ըստ կոմպոզիտորի՝ իր հանրաճանաչ լինելը կապված է ֆիլմերում իր երաժշտությունների հետ: «Ինձ ճանաչելը ֆիլմերից է գալիս, որին ես 20 տարի տվեցի»: Ասուլիսի ավարտին, Տիգրան Մանսուրյանը լրագրողների խնդրանքով նվագեց: Նա կատարեց Հրանտ Մաթևոսյանի սիրելի երաժշտությունը, որը նաև նրա «Աշնան արև» ստեղծագործության հիման վրա նկարված ֆիլմի երաժշտությունն է: [caption id="attachment_1658599" align="aligncenter" width="700"] Composer, RA Peoples Artist Tigran Mansuryan gave a press conference in Armenpress state news agency[/caption]