Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական մարմինները պետք է վարժություններ անեն. Թևան Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
50539578_1986187455023681_6419861438952636416_n

«Պետական մարմինները պետք է նստեն ամբողջ օրը վարժություններ անեն՝ ինչ հնարավոր սցենարներ կան և ոնց ենք մենք դրանց արձագանքում, որտեղ են մեր շահերը, ոնց ենք մենք դրանք կյանքի կոչում»,- ասում է մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ խոսելով քաղաքական գործընթացներում հնարավոր զարգացումների մասին: Քաղաքագետը նշում է, որ պետությունը պետք է տեղակատվական ոլորտում գործիքակազմ, մեխանիզմներ մշակի աշխարհաքաղաքական գործընթացներում դրսևորվելու, հնարավոր մարտահրավերներին պատասխանելու համար: Խոսելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին  Ղազախստանի և Բելոռուսի ընդգծված ադրբեջանամետ վարքագծի մասին՝ ասաց, որ այդ ընդգծվածությունն ավելի շուտ է եղել:  «Իրականում էդ ժամանակ չի ընդգծվել, ավելի շուտ է ընդգծվել: Ինչքան քիչ ես դու ժամանակին անդրադարձ կատարել այդ րոպեներին, այնքան ինքը խորացել է, նույնիսկ բարդացել է: Երբ որ առաջին անգամ ՄԱԿ-ում քվեարկել են Ադրբեջանի օգտին, մենք էդ ժամանակ նույն ՀԱՊԿ-ի անդամ էինք»,- եզրափակեց Պողոսյանը: Այն հարցին, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ինչու նման չեն Իսրայել-ԱՄՆ հարաբերություններին, և արդյոք Իսրայելի տեխնիկապես զարգացած լինելը, հրեական սփյուռքը, լոբբինգը մեծ գործոն են ունեցել ամերիկա-իսրայելյան հարաբերություններում՝ ի պատասխան Պողոսյանն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք՝ քանի հրեական արմատներով կոնգրեսմեն ու սենատոր կա Ամերիկայում, որոնք չեն ամաչում ասել ՝ «ես հրեա եմ և հրեական շահերն ինձ շատ կարևոր են»: Այ, երբ որ Դումայում կունենանք այդպիսի իրավիճակ, աշխարհով մեկ ունենանք այդպիսի վիճակ, որտեղ հայերը չեն ամաչելու ասել՝ «Այո՛ ես հայ եմ»: Քաղաքագետն այս կոնտեքստում ընդգծեց Ֆրանսիայում Շառլ Ազնավուրի կատարածը Հայաստանի ու հայության համար: «Ունենք շատ տեղեր էլի մարդիկ, որոնք միջուցե ամաչում են կամ միգուցե հետ են քաշվում: Մեզ պետք ա, որ էդ բոլոր բարիերները ջարդվեն: Աշխարհում բոլոր մարդիկ պետք ա հասկանան՝ այ որ էս մարդիկ առաջինը չեն ամաչի, երկրորդը՝ հենց որ փորձեն հայերին նեղացնել, իրանք համախմբվելու են մեկ են դառնալու և էդ մեկը շատ ուժեղ հարված ա հասցնելու»,- եզրափակեց նա: Մանրամասները` տեսանյութում