Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
50875335_308752746440669_7298064066369552384_n

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլի Հայաստանի Ազգային Հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»/ Arsenal-ի/ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի/ Henrikh Mkhitaryan հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ և վերստին ուրախություն կպարգևի ֆուտբոլասերներին: Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին