Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ ընդհանուր ժողովը հրապարակել է, թե ինչ են քննարկում

Պաշտոնական

Բազմաթիվ լրատվամիջոցներից հարցեր են ստացվել Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովի ընթացքի և երկար տևելու վերաբերյալ։ Այդ հարցերին պատասխանելու համար տեղեկացնում ենք, որ Հ.Յ.Դաշնակցությունը, իր բարձրագույն ժողովին, քննարկում է մեր ժողովրդի բոլոր հատվածներին, Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին, Սփյուռքին վերաբրող բազում հարցեր եւ ընդունում որոշումներ, որի ավարտին է միայն ընտրվում Հ.Յ.Դ. Բյուրո։ Ժողովի ընթացքի մասին պատկերացում կազմելու համար, հրապարկում ենք Ընդհանուր Ժողովի օրակարգը։ ՕՐԱԿԱՐԳ` Հ.Յ.ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ (16-24 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 թ., ԱՐՑԱԽ) Ա.- ԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ ԵՒ ԴԻՒԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ Ա.1.- Բացում ՀՅԴ 33-րդ. Ընդհանուր Ժողովի Ա.2.- Առժամեայ դիւանի ընտրութիւն Ա.3.- ՀՅԴ Բիւրոյի զեկոյց` 33-րդ Ընդհանուր Ժողովի կազմի մասին Ա.4.- Լիազօրագրերու ստուգում եւ Ժողովի կազմի հաստատում Ա.5.- Մնայուն դիւանի ընտրութիւն Ա.6.- Օրակարգի հաստատում Ա.7.- Յանձնախումբերու ընտրութիւն – Բանաձեւի – Հաշուեքննիչ եւ պիւտճէ – Արխիւային – Դատական – Քուէախոյզ Բ.- ԲԻՒՐՈՅԻ ՔԱՌԱՄԵԱՅ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ Բ.1.- Բիւրոյի քառամեայ գործունէութեան տեղեկագրի եւ հաշուեկշիռի ընթերցում եւ լուսաբանական հարցումներ Բ.2.- Բիւրոյի քառամեայ գործունէութեան քննարկում Բ.3.- Հաշուեքննիչ եւ արխիւային յանձնախումբերու զեկոյցներու ներկայացում Բ.4.- Բիւրոյի քառամեայ գործունէութեան մասին բանաձեւ Գ.- Հ.Յ.Դ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾ ԵՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆ Գ.1.- ՀՅԴ ռազմավարական առաջադրանքներ եւ սկզբունքներ Գ.2.- ՀՅԴ քաղաքական գործունէութիւնը եւ դիրքորոշումները արտաքին ճակատի վրայ. ա.- Միջազգային եւ տարածաշրջանային քաղաքական կացութեան քննարկում. բ.- Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման հարցերու հետապնդում, Թուրքիա գ.- ՀՀ-ի արտաքին քաղաքականութեան աջակցութիւն եւ շահերու հետապնդում (Թուրքիա, Ռուսաստան, ԱՊՀ, ՀԱՊԿ, Եւրոպա, ԱՄՆ, Իրան, այլ պետութիւններ եւ միջազգային կազմակերպութիւններ) դ.- ԼՂՀ-ի արտաքին կապերու աջակցութիւն եւ միջազգային ճանաչման հետապնդում (Ադրբեջան եւ առնչակից այլ պետութիւններ) ե.- Վրաստան զ.- Նախիջեւան է.- Միջին Արեւելք. հայութեան իրաւունքներու եւ անվտանգութեան հարցեր ը.- Քրտական եւ այլ շարժումներ թ.- Ընկերվար Միջազգայնական և ընկերվարական այլ կառոյցներ, շարժումներ ժ.- Հայ Դատի գրասենեակներ եւ գործնական աշխատանքներ Գ.3.- ՀՅԴ քաղաքական ուղղութիւնը եւ դերակատարութիւնը ներազգային ճակատի վրայ ա.- Ներազգային կացութեան գնահատում եւ քննարկում. բ.- Հայաստանի Հանրապետութեան մէջ (քաղաքական, տնտեսական եւ հասարակական) գ.- Արցախի Հանրապետութեան մէջ (ազգային, քաղաքական, տնտեսական եւ հասարակական) դ.- Ջաւախք ե – Թուրքիոյ եւ Արեւմտահայաստանի մէջ ապրող հայութիւն. զ.- Սփիւռքի մէջ՝ դասական եւ նոր (ազգային, քաղաքական եւ հասարակական) է.- Ուղեկից Կազմակերպութիւններ ը.- Հայաստանեայց Առաքելական եկեղեցի եւ յարանուանութիւններ թ.- Հայկական այլ կազմակերպութիւններ եւ կառոյցներ Դ.- ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ Դ.1.- Կազմակերպական ընդհանուր վիճակ, հարցեր եւ ընելիքներ. Դ.2. Շրջաններու քառամեայ գործունէութեան ներկայացում, քննարկում եւ բանաձեւ Դ.3.- Հ.Յ.Դ. Ուսանողական, Երիտասարդական եւ Պատանեկան Միութիւններ. Դ.4.- Կառուցային եւ կանոնագրային հարցեր. Ե.- ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ Ե.1.- Ընդհանուր արժեւորում եւ քարոզչական քաղաքականութիւն ա.- ՀՅԴ Մամուլ, հեռուստատեսութիւն, համացանցային եւ քարոզչութեան այլ միջոցներ բ.- ՀՅԴ Արխիւ, Գրադարան, Թանգարան, Հրատարակութիւններ, «Հ.Մարուխեան» հիմնադրամ Զ.- ՏՆՏԵՍԱԿԱՆ Զ.1.- Տնտեսական վիճակի ընդհանուր գնահատում եւ լուծումներ Զ.2.- Բիւրոյի քառամեայ պիւտճէ Է.- ԴԱՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ Ը.- ԱՅԼ ՀԱՐՑԵՐ Թ.- ԸՆՏՐՈՒԹԻՒՆ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՈՅԻ Ժ.- ՓԱԿՈՒՄ Հ.Յ.Դ. 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 22.01.2019 թ.