Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպումներ Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և  Եգիպտոսի վարչապետների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և  Եգիպտոսի վարչապետների հետ  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի և  Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անդրադարձել են երկու երկրների համագործակցության օրակարգային տարբեր հարցերի: Նրանք բարձր են գնահատել հայ-բրազիլական բարեկամական հարաբերությունների մակարդակը և նշել փոխգործակցության ոլորտների ընդլայնման կարևորությունը: Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը կարևորել են տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընլայնումը: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների կառավարությունների միջև հարաբերությունների ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությանը, այդ թվում` գործարար կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Մուստաֆա Մադբուլին ընդգծել են բիզնես ֆորումների անցկացման անհրաժեշտությունը, որոնց ընթացքում գործնականում կքննարկվեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Զրուցակիցները կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը: Մուստաֆա Մադբուլին նշել է, որ այդ գործում ակնկալում է Հայաստանի կառավարության աջակցությունը: