Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիևը կանխատեսելի է. հարմար է Ռուսաստանին, թշնամի՝ ռուս ընդդիմադիրներին». Ա. Լապշին (տեսանյութ)

Քաղաքականություն
lapshin

Սա ռուս բլոգեր Ալեքսանդր  Լապշինի չորորդ այցն է Հայաստան։ Այցի նպատակը նրա խոսքով՝ տուրիստական է։ Ուզում է ծանոթանալ Հայաստանի այն մարզերի հետ, որտեղ դեռ չի եղել, մասնավորապես՝ նոյեմբերյանի և Սյունիքի։ Ընտրությունն այս մարզեր պատահական չէ, բացի գեղատեսիլ բնությունից, նրան հետաքրքրում է, թե ինչպես են ապրում Հայաստանի սահմանակից մարզերի բնակիչները։ Ասաց, որ այդ մասին կտեղեկացնի իր բլոգում։ Հայաստանյան այցը կտևի մինչև փետրվարի կեսը։ Ճանապարհորդելու է մենակ, իսկ այն, որ նա այս անգամ չի այցելի Արցախ, բացատրեց նրանով, որ չի ցանկանում ԼՂ հակամարտության խնդրի լուծման մեջ իր դերակատարումն ունենալ։ «Որ էլ չասեն Լապշինը գնացել է Ղարաբաղ, որ Ադրբեջանի իշխանությունները չմեղադրեն Հայաստանի իշխանություններին։ Չեմ ցանկանում, որ իմ անունը շահարկվի»,- մեկնաբանեց բլոգերը։ Լապշինը կարծում է, որ Ադրբեջանն արդեն հոգնել է Ալիևների և Փաշաևների իշխանությունից: «Դա կապ չունի Հայաստանի հետ: Պարզապես, չնայած նավթից ստացվող հսկայական եկամուտներին, երկրի բնակչության կենսամակարդակը շատ ավելի վատն է, քան, ասենք, Հայաստանում: Պետք չէ թերագնահատել ադրբեջանցի ժողովրդին: Չնայած նրանք ապրում են բռնապետությունում, բայց այնտեղ բազմաթիվ մտավորականներ կան, որոնք ուզում են ազատ երկրում ապրել»,- պարզաբանեց բլոգերը: Նա կարծում է, որ առաջիկայում հարևան երկրում անպայման ինչ-որ բան տեղի կունենա, բայց արդյո՞ք դա ձեռնտու կլինի Հայաստանին: «Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում: Մի կողմից, կարծում եմ, առաջիկա տարիների ընթացքում այնտեղ ինչ-որ բան տեղի կունենա, մյուս կողմից՝ արդյո՞ք դա Հայաստանի շահերից կբխի, մեծ հարց է»,- հավելեց Ալեքսանդր Լապշինը:  Ռուս բլոգերը իր Ադրբեջանում ձերբակալվելը համեմատում է հանրահայտ «Կեսգիշերային էքսպրեսս» ֆիլմի հետ, անվանելով այն՝ Բաքվի էքսպրեսս։ «Եվ լեզուն, և մթնոլորտը, և մարդկանց հանդեպ անտանելի վերաբերմունքն ինձ անընդհատ հիշեցնում էր այդ ֆիլմը, հետո հասկացա, որ նրանք, ի վերջո՝ նույն ազգի ներկայացուցիչներ են»։ Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչպես կանդրադառնա Հայաստանի և ԼՂ հարցի լուծման վրա  Ադրբեջանում այս պահին տեղի ունեցող մասսայական բողոքի ցույցերը, Լապշինը պատասխանեց, որ որևէ դրական միտում չի տեսնում, քանի որ Ալևը կանխատեսելի է, հարմար է Ռուսաստանին և թշնամի  ռուս ընդդիմադիրներին։