Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Կարևոր լուրեր Պաշտոնական
buq-4

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն