Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Կարևոր լուրեր Պաշտոնական
lars-2

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռևս փակ է։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության լրատվական ծառայություն