Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնվել է գողության պահին (տեսանյութ)

Պաշտոնական
vostikan-1

Հունվարի 17-ին, ժամը 4-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած մի քաղաքացի հայտնեց, որ Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում տարօրինակ ձայներ են լսվում, և, կարծես թե, գողություն են անում: 5 րոպե անց ոստիկանության օպերատիվ խումբը նշված բակի դալանում արձանագրեց, որ պահեստներից մեկի դուռը ծռված է: Նույն պահին ոստիկանության Կենտրոնականի բաժնի և պարեկապահակետահին ծառայության գնդի ոստիկանները բակի շրջակայքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին 1985 թվականին ծնված Գառնիի բնակիչ Վլադիմիր Նազարյանին: Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն: