Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված եւս երկու ամիս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
robert-qocharyan

Քիչ առաջ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Նա կմնա կալանավորված։ Հիշեցնենք, որ դատարանը քննել է երկու միջնորդություն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը,լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին տրամաբանական չէ նոր գրավի միջնորդություն ներկայացնելը, բայց հարցը կքննարկեն փաստաբանական թիմով։  «Հուսով եմ՝ երկուշաբթի կունենանք որոշումը և կորոշենք մեր անելիքը»,- ասաց փաստաբանը։ Նրա գնահատմամբ՝ եթե երկուշաբթի չստանան որոշումն, այդտեղ միտում կտեսնեն։ «Դատարանի որոշումից հետո, բնականաբար, դեռ չենք տեսակցել Քոչարյանին։ Նրա հետ հանդիպելուց հետո կտեսնենք՝ նա կամ գրասենյակն ունե՞ն հայտարարություն»,- ընդգծեց փաստաբանը։ Օրբելյանն ասաց. «Արգիշտի Կիվիրյանն է հայտարարել, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Ես մոնիտորինգ չեմ արել, թե ինչ իրավապաշտպան կազմակերպություններ են ճանաչում քաղբանտարկյալ»։ «Արդար դատաքննության իրավունքը չի վերականգնվել,- ասում է Օրբելյանն ու հավելում,- քանի դեռ գործադիրը փորձում է ճնշել դատականին, դա հանգեցնում է մի շարք խնդիրների»։ Ըստ Օրբելյանի՝ րոշում ընդունելուց 2 օր առաջ միշտ ինչ-որ մարդիկ հայտնվում են էկրաններին ու ասում, որ Քոչարյանը պետք է կալանավորվի։ Օրբելյանը համոզված է, որ մի օր ՄԻԵԴ-ում այս հարցը քննարկվելու է, և Եվրադատարանի վճռից հետո կարելի կլինի եզրակացություններ անել։  Որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: