Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ողջունում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Պաշտոնական
MAK

Գլխավոր քարտուղարը ողջունում է հունվարի 16-ին Փարիզում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Գլխավոր քարտուղարը կարևորում է կողմերի շարունակական հանձնառությունը գտնելու բանակցային և խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության համար և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին:                                Ստեֆան Դյուժարիկ, Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ