Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք չենք հանդիսանում խնդիրների պատճառ. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Քաղաքականություն
lilit-1

«Որեւէ մարմին իրավունք չունի մյուս մարմնի նկատմամբ ճնշում  գործադրելու, օրենսդիրը՝ գործադրի կամ հակառակը»,- ԱԺ նիստի իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին: «Հուսամ, ձեր խոսքում նկատի չունեիք, որ մենք պետք է միջամտենք դատական համակարգի գործերին: Վախեցած ֆեյսբուքյան գրառումների մասին խոսելիս, հուսամ այն առաջարկ չէր, որ մենք սահմանափակենք ազատ խոսքը այդ տիրույթում»: Լիլիթ Մակունցը շեշտեց՝ իրենք չեն հանդիասանում խնդիրներ առաջացնող կամ խնդիրների պատճառ: «Մենք կրողն ենք ու  պատասխանատու այն խնդիրների համար, որոնք կան Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված»: