Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր պետությունը չի մարսել էդ գաղտնալսումը. Էդ. Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ssu5wy2V72g

«Մեր իշխանություններին ուզում եմ շնորհավորել. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն կոմունիկացված գործ կա ձե՛ր դեմ»,- իր ելությում հայտարարում է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը նշում է, որ գործը կապված է նախաքննության մարմնի գործունեությանը: «Տպավորություն կա, որ էդ գաղտնալսման դեպքը էդպես անցավ-գնաց, մարսվեց-գնաց: Ուրեմն իմացե՛ք, չի մարսվել: Մեր պետությունը չի մարսել էդ գաղտնալսումը»,- մանրամասնում է ԼՀԿ առաջնորդը: Դիմելով մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի նախագահի  թեկնածու Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց, որ արդյո՞ք պատրաստվում են լսել մարդկանց, թե ինչ դատավորների են զանգում, ուր են զանգում, ինչու են զանգում:   «Գաղտնալսման հարցով գործ կա հարուցված: Էն մյուս մասով էլ՝ ոնց որ թե կա: Բայց ոնցոր ձեն-ձուն չկա, հա՞, հարցնող չկա՝ «ի՞նչ էղավ»: Մենք հարցնելու ենք, ես կոնկրետ հարցեր ունեմ»,- եզրափակում է Մարուքյանը: