Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

Պաշտոնական
5baad05f3c63c1429d2dd6b317cab7e8

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով: Նիստը նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրների և Աֆղանստանի զարգացման հեռանկարների քննարկմանը: