Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն՝ Իսրայելի օրինակով. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Քաղաքականություն
q13zTXNM0NE

«Մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես եվրոպական երկրներում, Արևմուտքում Հայաստանին և Ադրբեջանին շատ հաճախ նույնացնում են: Նույնացնում են այն իմաստով, որ դիտարկել են նույն հարթության վրա.  տարբեր ինտեգրացիոն պրոցեսներում, տարբեր նույնիսկ միջազգային պարբերականներում վերլուծությունների ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվել են միասին»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատմաբան Հայկ Կոնջորյանը: Կոնջորյանն առաջարկեց դիտարկել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումը. «Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով. միայն մեր հարևաններից Վրաստանի Հանրապետությունն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում»: Իր իսկ խոսքով՝ շրջապատված լինելով մոտ 160-170 միլիոնանոց ավտորիտար երկրներով՝ Հայաստանը եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնի իր հաղթաթուղթը, կկարողանա նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր: «Օրինակ Իսրայելը: Իսրայելը դիտարկվում է աշխարհի կողմից ոչ միայն որպես տեխնոլոգիական առաջանցիկ պետություն, Իսրայելը նաև դիտարկվում է տարածաշրջանում միակ և առաջանցիկ ժողովրդավարությունը: Եվ դրանով է շատ ժամանակ պայմանավորվում Իսրայելի դիվանագիտական հաղթանակները միջազգային դաշտում»,- եզրափակում է պատմաբանը: