Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նեոադրբեջանական թեզեր» հայոց խորհրդարանում (տեսանյութ)

Քաղաքականություն
arman-babajanyan

«Իմ ելույթները չեմ կառուցելու այն տրամաբանությամբ, թե որ դեսպանի օգնականը կամ որդին է նստած ԱԺ դահլիճում», - ասաց ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Դեսպանները մինչև նշանակվելն անպայման հաշվետու պետք է լինեն իրենց անելիքների մասին և իրենց աշխատանքը կատարեն նախապես ներկայացված իրենց պատկերացումների հիման վրա եւ դեսպանների նշանակման պրակտիկան պետք է վերանայվի»։ Նշենք, որ ավելի վաղ ԱԺ նիստի ընթացքում վիճաբանություն էր տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արման Բաբաջանյանն իր ելույթում քննադատեց Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին: ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն էլ իր ելույթում հակադարձեց Արման Բաբաջանյանին, ասելով՝ «Պարոն Բաբաջանյան, դուք երևի տեղյակ եք, որ ես 3 տարի եղել եմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական։ Այդ թեզերը, որոնք դուք հնչեցրել եք ձեր ելույթում, հայկական ինֆորմացիոն դաշտ հիմնականում ներմուծվել են Ադրբեջանի կողմից։ Ի՞նչն է ձեզ ստիպում այս ամբիոնից նեոադրբեջանական թեզեր առաջ բրդելը»: Դրանից հետո նիստերի դահլիճից լսվեցին ռեպլիկներ՝ արդյունքում վիճաբանություն տեղի ունեցավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև։ Նիստից հետո ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել: «Որպես ապացույց՝ կարող ենք բերել և՛ Հայոց ցեղապսանության 100–ամյա տարելիցի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, և՛ Վատիկանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, և՛ Հռոմի պապի պատմական այցը Հայաստան», - ասաց նա: