Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՊԱ-ն թանկանալո՞ւ է Հայաստանում. բողոքի ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
arpine-1

Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքում էին ԱՊՊԱ-ի թանկացման դեմ։ Ակցիայի մասնակից Սարգիս Ենգոյանը նշեց, որ պաշտոնապես նշվել է, որ չի թանկանալու, բայց վստահ է՝ այդպես չէ։  «Մենք բանակցություններ ենք ունեցել Կենտրոնական բանկի ղեկավարության հետ։ Կլոր սեղանի շուրջ  ենք նստել ապահովագրական ընկերությունների տնօրենների հետ, նաև ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենի հետ։ Մեզ խոստումներ են տրվել, որոնք մինչ օրս չեն կատարվել։ Բանակցություններից պարզ դարձավ, որ վիճակը գնալով վատանալու է, ԱՊՊԱ-ն թանկանալու է Հայաստանում»։  Ըստ ակցիայի մասնակցի՝ խնդիրն այն է, որ ԱՊՊԱ  ընկերությունները նախկինում պայմանագրեր կնքում էին իրենց ծրագրերով, որոնց համար չնչին միջնորդավճար էին տալիս։ Իսկ հիմա օգտվում են ֆրանսիական ASWA ծրագրից։ «Այս օրերին ունենք ASWA ծրագիրը, որը շատ մեծ միջնորդավճար է պահում իր ծառայության համար։ Այն տարեկան սպասարկման համար վերցնում է 1-1, 5 մլրդ դրամ։ Մինչդեռ մենք պաշտոնական գրություն ունենք, որ մեր հին՝ Lite insurance-ը այդ ամենը պատրաստ է անել ընդամենը 18 մլն դրամով։ Ավտոապահովագարական ընկերությունների ղեկավարները նշել են, որ հավանաբար չի թանկանալու ԱՊՊԱ-ն, սակայն, ըստ  Սարգիս Ենգոյանի՝ եթե ասում են հավանաբար, ապա կլինի։  Ակցիայի մասնակիցները հանդիպում պահանջեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։  Փոխվարչապետի հետ հանդիպում չեղավ, բայց կառավարությունից հանդիպեցին ակցիայի մասնակիցների հետ։ Վերջիններս ներկայացրել են իրենց մտահոգությունը, կառավարությունից առաջարկել են, որպեսզի գրավոր տարբերակով խնդիրը ներկայացնեն Կառավարությանը։