Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք մտնում եք արանքը. Մարուքյանը` ԲՀԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
Maruqyan

Ազգային Ժողովը  քննարկվում է Աժ ընդդիմադիր փոխնախագահ թեկնածուի հարցը: ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  հայտարարեց, որ երեկվա իրենց ելույթները ուղղված չէին«Բարգավաճ Հայաստանին», և վերջինին ուղղելն անտրամաբական կլիներ: Մարուքյանի պարզաբանմամբ իրենց ելույթներն ուղղված են «Իմ քայլը» խմբակցությանը: «Մենք «կռիվ» ենք տալիս մեր ելույթներով, որպեսզի մեր թեկնածուին ներկայացնենք, պաշտպանենք, որ նա ընտրվի: Էդ կռվի մեջ, հարգելի՛ «Բարգավաճ Հայաստան», դուք մտնում եք, մեզ հետ կռիվ եք անում»,- շարունակում է ԼՀԿ առաջնորդը: Մարուքյանն հավաստիացնում  է, որ իրենք կռիվ չեն տվել անցյալի վերաբերյալ, և եթե ժամանակային առումով ետ գնա, ապա կարող է  ինչ-որ բաներ ասել «Բարգավաճ Հայաստանի» մասին. «Մեր կուսակցությունից չեն, չէ՞, մարդկանց փողոցում հեռացրել որպես նախարարի պաշտոն ու հայտարարել հակահեղափախական: Ձեր կուսակցությունից են չէ՞ արել»: «Մենք «կռվում ենք» իշխանության հետ, իսկ դուք մտնում եք արանքը»,- եզրափակում է Մարուքյանը՝ դիմելով ԲՀԿ-ին: