Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Պաշտոնական

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բելառուսի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ  Ձեզ կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։ Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական պաշտոնում»։