Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կքվեարկեի Մանե Թանդիլյանի օգտին, բայց դաշինքի որոշում ունենք. Լենա Նազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
lena

Լենա Նազարյանը ձայնը կտար «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին, սակայն խմբակցությունը որոշել է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի համար քվեարկել ԲՀԿ թեկնածուի օգտին: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: «Մենք ընտրել ենք սկզբունք եւ առաջնորդվում ենք այդ սկզբունքով: Եթե այն դեպքում մեզ կասեին, որ մենք այդ պաշտոնը տալիս ենք սիրելի ընդդիմությանը, ապա հիմա այդ խնդիրը չկա»: Ըստ Լենա Նազարյանի, ԱԺ կանոնակարգով պետք է հստակ ձևակերպել, որ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի տեղը զբաղեցնի ամենամեծ կշիռ ստացած ընդդիմությունը:  «Հիմա համարում ենք, որ այս հարցի պատասպանը տվել է ընտրողը իր քվեարկությամբ»: