A
A
Քննվում է Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին քննվելու է Դատախազության բերած վերաքննիչ բողոքը՝ Առաջին ատյանի որոշման դեմ։ Վերջինիս որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել էր 25 միլիոն դրամ գրավի դիմաց։ Զուգահեռաբար մի խումբ էջմիածնեցիներ բողոքի ակցիա են իրականացնում դատարանի շենքի մոտ՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով։ Դատարանի մոտ են նաև մի խումբ փաստաբաններ՝ գործով փաստաբանների իրավունքների պաշտպանության նպատակով։ Գործը լսող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել, և դատարանը մտել է խորհրդակցական սենյակ։