Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները կանխել են երիտասարդ տղամարդու ինքնասպանության փորձը

Պաշտոնական

Հունվարի 12-ին, ժամը 05:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են Ա. Ե.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: