Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Պաշտոնական
roads-1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը՝ Մարտունու կողմից, դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն