Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյան. Հրաժարական կտամ եւ այլեւս քաղաքականությամբ չեմ զբաղվի, եթե... (տեսանյութ)

Հասարակություն
davit

«Ցմահը դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործում Պետական վերահսկողական ծառայության մամլո խոսնակ Զարուհի Մեջլումյանը վարչական լծակներ չի կիառել»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարեց հայտարարեց ՊՎԾ պետը: «Չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա, ես հպարտանում եմ իմ մամլո խոսնակով, իր ծառայությունը նա բավականին բարձր մակարդակով է իրականացնում եւ նրա ծառայությունը բացառապես Պետկան վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլատորներ են փորձում էդ ամեն ինչը անել, էս երկու օրը կեղծ բարեպաշտները փորձում են բարձր արժեքներից խոսել ու ինչ-որ սլաքներ են ուղղում, իրենց նպատակը մեկն է, չեմ ուզում ասել, իրենցից հարցրեք, թե որն է իրենց նպատակը»: Դավիթ Սանասարյանը վստահեցնում է, որ ճնշումներ չի գործադրել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի վրա՝ Ենոքյանին ներում շնորհելու գործընթաց սկսելու համար: «Սուտ է, սուտ է, որեւիցե մեկը եթե պաշտոնապես կհայտարարի՝ դատարանում կհայտնվի: Երբ ես խնդրեցի Զարուհի Մեջլումյանին աշխատանքի անցնել ՊՎԾ-ում, ասաց,  որ նման հարձակումներ կարող են լինել, ու այդ անձանց անունները տրվեց: Ես ասել եմ, որ որեւիցե հարձակում կապ չունի, մենք այստեղ պրոֆեսիոնալ գործի մեջ ենք, եւ Զարուհի Մեժլումյանը որեւիցե ձեւով ոչ մի վայրկյան անգամ որեւիցե այլ հարցով չի զբաղվել, քան իր աշխատանքով: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւիցե պաշտոնյայի հետ այս հարցով , եթե մի պաշտոնյա ասի կամ ինչ-որ բան ցույց տա, որ այս հարցով ես ասել եմ, Պետական վերահսկողության  ծառայության աշխատակիցներն ասել են, որ այս հարցով դիրքորոշում կհայտնեք, ես խոստանում եմ, որ հրաժարական կտամ եւ այլեւս քաղաքականությամբ չեմ զբաղվի»,-ասաց Սանասարյանը: