Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը հավատարմագրերը հանձնեց Լեհաստանի Հանրապետության նախագահին

Պաշտոնական
154712586t73022

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային (Andrzej Duda)։ Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ և լեհ ժողովուրդների դարավոր առնչություններին և բարեկամությանը, Լեհաստանի հայկական համայնքի ներդրմանը երկրի քաղաքական և հասարակական կյանքին։ Կողմերն առանձնակի կարևորեցին Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև հաստատված բարեկամական և մշտապես վերելք ապրող միջպետական հարաբերությունները։ Ընդգծվեց փոխայցելությունների միջոցով ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը։ Օրակարգային դիտարկվեց առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ երկուստեք գործարար համայնքներին աջակցությամբ և խրախուսմամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափին, դրա շրջանակներում Լեհաստանի առաջնորդող դերակատարությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը։ Դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի նախագահին ներկայացրեց 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, հեղափոխական վերափոխումների գործընթացը, տեղեկացրեց նորընտիր խորհրդարանի առաջիկա նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև՝ նոր կառավարության ձևավորման վերաբերյալ։ Հավատարմագրերի հանձնման արարողակարգային միջոցառումների շրջանակներում դեսպան Սամվել Մկրտչյանը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին։