Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստան»-ը գումարել է առաջին նիստը եւ որոշել

Կարևոր լուրեր Պաշտոնական
lusavor

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո գումարել է առաջին նիստը։

Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։

Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։

Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։

 

Լուսավոր Հայաստան կուսակցություն