Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության այսօրվա նիստը տխուր եւ թեթեւ (տեսանյութ)

Քաղաքականություն
karavar

Տարվա աշխատանքային առաջին շաբաթվա կառավարության առաջին նիստը վարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօրվա նիստը տխուր եւ թեթեւ է լինելու, քանի որ  Կառավարության անդամներն այսօր թողնում են իրենց ներկայիս կարգավիճակը: «Դուք գիտեք, որ ԱԺ ընտրություններում, նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք  նախընտրական խոստում ենք տվել, որ կառավարության հետագա կազմը, կառուցվածքը պիտի փոխվի եւ նախարարությունների թիվը պետք է կրճատվի եւ մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով: Ես ուզում եմ ուղղակի արձանագրել հետեւյալը, որ այս պրոցեսի նպատակը ամենեւին էլ այսպես ասած՝ փող խնայելը չէ, նպատակը շատ ավելի կարեւոր է՝ բարձրացնել կառավարության եւ պետական կառավարման մարմինների արդյունավետությունը, սա թերեւս միակ նպատակն է, որը կարելի է եւ արժե ձեակերպել եւ այս առումով մեզ իսկապես շատ լուրջ աշխատանք է սպասվում»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանը տեղեկացրեց, որ երկու օր առաջ նույնիսկ ամբողջ կառավարության ֆորմատով այս թեմայով քննարկումներ են ունեցել. «Մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով, այս ընթացքում կլսենք բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասով:  Թյուր տպավորություն կա, որ մենք ուզում ենք խաչ քաշել սփյուռքի նախարարության վրա, ընդհակառակը ուզում ենք սփյուռքի հետ հարաբերությունները դարձնել ավելի արդյունավետ, սփյուռքի հետ հարաբերությունների  մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի, այդպիսի  մոդել ունենք: Էստեղ մեր խնդիրը հարաբերությոեւնների արդյունավետության մակարդակի բարձրացումն է : Մենք կգնանք հետեւողական,  հաստատուն եւ մտածված քայլերով»,-եզրափակեց Փաշինյանը:  Վարչապետը նշում է, որ այս պրոցեսի նպատակը «փող խնայելը» չէ: