Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Պաշտոնական
winter

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Ձորագլուխ, Նիգավան, Միջնատուն և Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Վարդենիս-Չքնաղ-Թթուջուր միջհամայնքային ավտոճանապարհները: Երևան-Ապարան, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 170 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա: