Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լանջիկի ճանապարհահատվածում բուքը դադարել է

Պաշտոնական
avto

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թալինի տարածաշրջանի Լանջիկի ճանապարհահատվածում ժամը 16:00-ի դրությամբ բուքը դադարել է։ Ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքները։ Նշենք, որ բքի ժամանակ հնարավոր է կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն ճանապարհի աղով և ավազով մշակումն իրականացվում է բուքը դադարելուց հետո:  

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն