Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաստիկ բուք և ձյուն հանրապետության որոշ ավտոճանապարհներին

Պաշտոնական
snow-road

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և  Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Քուչակ-Ապարան-Միրաք, Ռյա Թազա-Ալագյազ-Ջամշլու ճանապարհահատվածներում  գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով  փակ է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը  դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց  են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի  վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են  ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև  www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33  տեղեկատու հեռախոսահամարով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն