Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքի նախարարությունը՝ Կարագանդայի դեպքերի մասին

Պաշտոնական
karaganda

ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ  է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ: Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝  կպատժվեն: Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա: