Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական կողմում կա 120 կուտակված բեռնատար

Կարևոր լուրեր Պաշտոնական
hratap154692535933301270120166

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար  տրանսպորտային միջոցների համար Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը  տեղեկացնում են, որ հունվարի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա –  Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների  համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի  վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են  ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև  www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33  տեղեկատու հեռախոսահամարով:   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 10:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա 120 կուտակված բեռնատար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն