Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվելու են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-5

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության նիստից հետո հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Մենք շարունակելու ենք բանակցությունները և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Իսկ ի՞նչն է պարտությունը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Իրանից գազ բերելուն, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը միշտ քննարկվել, քննարկվում է և կքննարկվի, քանի դեռ կոնկրետ և ձենռտու լուծում չի գտնվել: Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմության քվոտայով նախատեսված ԱԺ փոխնախագահի խնդրին՝ կարծիք հայտնեկով, որ արժե սկզբունք որդեգրել, որ այդ պաշտոնը տրվի այն կուսակցությանը,որն ընտրություններումն ավելի շատ քվե է ստացել։ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ կառավարության կազմի վերաբերյալ հարց այսօր չի քննարկվել։