Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրենասիրությունը կենաց չէ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց: Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը: Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ինստիտուցիոնալ հիշողությունը:

Այս ամենը փաթեթավորվում եւ քողարկվում է «մոդայիկ» ձեւակերպումներով ու կեղծ «մարդասիրական» գաղափարներով: Բանը հասել է նրան, որ բաց տեքստով մեզ կոչ են անում հրաժարվել կարծրատիպերից, քանդել այդ կարծրատիպերը: Ռազմավարական պաշտոններ զբաղեցնող անձինք հայրենասիրությունը կենաց են որակում, պատմությունն էլ՝ ոչ էական առարկա: Դժվար ժամանակներ ենք ապրում: Բայց սա էլ կանցնի, համոզված եմ: Որովհետեւ Վարդանանց պատերազմից մինչեւ Արցախյան գոյամարտ, Ապրիլյան պատերազմ ազգի գոյության շարունակականության գինը շատ թանկ է եղել: Եւ մամոնան ու առանց իզմերի գոյությունը դատապարտված է, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք: Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք: