Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե գլոբուս»-ի դափնեկիրները հայտնի են

Հասարակություն
queen

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում անցկացվել է «Ոսկե գլոբուս» 76-րդ մրցանակբաշխությունը։ Լավագույն դրամա անվանակարգում հաղթող է ճանաչվել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը։ Լավագույն դերասան (դրամա ժանրում) է ճանաչվել Ռամի Մալեքը. նա «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում մարմնավորել է Ֆրեդի Մերկուրիի կերպարը։ Լավագույն դերասանուհի (դրամա ժանրում) անվանակարգում հաղթող է ճանաչվել Գլեն Քլոզը՝ «Կինը» ֆիլմից։ Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ մրցանակին արժանացել է «Կանաչ գիրքը», որը մրցանակ է ստացել նաեւ լավագույն սցենար անվանակարգում։ Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ ժանրում) մրցանակի է արժանացել Օլիվիա Քոլմանը «Ֆավորիտը» ֆիլմի համար։ Այս ժանրում լավագույն դերասանի մրցանակին արժանացել է Քրիստիան Բեյլը «Իշխանություն» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։ Լավագույն ռեժիսոր մրցանակին արժանացել է Ալֆոնսո Կուարոն «Ռոմա» ֆիլմի համար։ Ֆիլմը հաղթանակ է տարել նաեւ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Լավագույն երգ անվանակարգում մրցանակի է արժանացել Լեդի Գագան՝ «Աստղը ծնվեց» ֆիլմի «Shallow» կատարմամբ։