Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 27-ով Հայաստանում իշխանափոխություն է եղել. Աշոտ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1a9219fc7a3fb336beff17b9c2533e3f

Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքում անդրադարձ կա նաև հոկտեմբերի 27-ին։ Թե որքանով է օբյեկտիվ ներկայացված նորագույն պատմությունը, զրուցել ենք հոկտեմբերի 27-ի զոհերից Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ։ «Քոչարյանը, ինչպես միշտ, ներկայացնում է այնպես, որ բխի իր շահերից»,- ասում է փաստաբանը։ Ըստ Աշոտ Սարգսյանի՝ Քոչարյանը չի ներկայացնում ամբողջ ճշմարտությունը։ Սարգսյանն այն կարծիքին է, որ Քոչարյանն ամեն կերպ խոչընդոտել է գործի բացահայտմանը, ամեն ինչ արել է, որպեսզի գործի մանրամասներն ի հայտ չգան։ Աշոտ Սարգսյանը կարծում է, որ հոկտեմբերի 27-ը կարող էր կապունենալ նաև ժամանակին շրջանառվող Մեղրիի տարբերակի հետ, այսինքն՝ «դրսի» ինչ-ինչ ուժեր կարող էին շահագրգիռ լինել վերացնելու Կարեն Դեմիրճյան – Վազգեն Սարգսյան կամքի կենտրոնը, որը երբեք թույլ չէր տա գնալ ոչ հայանպաստ լուծումների։ Փաստաբանը համարում է, որ Քոչարյանը փորձ է անում կարծիք ստեղծել այն շրջանակների մոտ, ովքեր տեղյակ չեն հոկտեմբերի 27-ից, տեղյակ չեն, թե ինչ է եղել իրականում։ Նա մանրամասն ներկայացնում է հոկտեմբերի 27-ին նախորդած քաղաքական իրավիճակը և եզրակացնում, որ հոկտեմբերի 27-ով մեր երկրում իշխանափոխություն է եղել։ Մանրամասները՝ տեսանյութում