Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Հայտարարագրեք այնքան, որքան ստացել եք, եթե ուզում եք խաբել, խաբեք». Դ. Անանյանը՝ շոու բիզնեսին

Հասարակություն
David-Ananyan-e1545913292577

Հարկային մուտքերն այս տարի նախորդ տարվա համեմատ, ավելի լավ պատկեր են գրանցել: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը: Նա թվեր չասաց, նշելով՝ տարին պետք է ավարտվի, ամփոփվի, եկող տարեսկզբին դրանք կհրապարակեն: Անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելուն եւ նրանց մտահոգություններին, թե վստահ չեն, որ բոլորը կհայտարարագրեն, Անանյանն ասաց. «Ես նման հայտարարություններին հանգիստ եմ վերաբերվում, իհարկե, կարող են թաքցնել եկամուտները: Մենք ասում ենք՝ հայտարարագրեք ձեր եկամուտներն այնքան, որքան ստանում եք: Եթե մարդիկ մտածում են՝ «դուք չեք կարող դա վերահսկել», լավ, չենք կարող, բայց դուք ինքներդ ձեզ չե՞ք կարող վերահսկել: Այսինքն, դուք մտածում եք, որ անպայման մի բան այն չե՞ք անելու: Հայտարարագրեք այնքան, որքան ստացել եք, եթե ուզում եք խաբել, խաբեք: Մենք էլ մեր վարչարարական գործիքները կիրառելով փորձելու ենք ճշտել, մեր տեղեկատվական աղբյուրների միջոցով փորձելու ենք ճշտել՝ արդյոք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե՝ ոչ»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով