A
A
Իմ ցանկությունն է մնալ նախարարությունում. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը հավանաբար չի վերցնի պատգամավորի մանդատը: Այս մասին նա ասաց «Ա1+»- ի հետ զրույցում: «Ինձ համար կարևոր է այս ոլորտի փոփոխությունները, որովհետև դրանք համակարգային փոփոխություններ են լինելու: Վերջանական քննարկումներ չեն եղել քաղաքական թիմի հետ, բայց իմ ցանկությունն է մնալ նախարարությունում»: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է նա լինի նոր նախարարը, հաշվի առնելով այն փաստը, որ նախարարի պաշտոնը այժմ թափուր է, Զարուհի Բաթոյանն ասաց. «Ինչպես որ թիմը կորոշի, որ դերում էլ ինձ տեսնեն, ես պատրաստ եմ ծառայել»: