A
A
Բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ մոտ 15 հազար վարկառուի․ Փաշինյան (տեսանյութ)
Հուլիսին իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Այս մասին առավոտյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է», - գրել է Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկեր՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար: