Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքե՞ր են կանգնած «տարածքները հանձնելու մասին» հայտարարությունների հետեւում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-8-2

Դուշանբեում եւ Սանկ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ տեղի ունեցած կարճ զրույցները  հույս են ներշնչում ԼՂՀ բանակցային գործընթացում: ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մեկնաբանում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, որ Բաքուն պատրաստ է ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը Արցախում եւ նրան տրամադրել բարձր մակարդակով ինքնավարություն: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով, նմանօրինակ հայտարարությունները քարոզչական բնույթ ունեն, իսկ հայկական կողմը թերանում է պատասխան հայտարարություններ անելուց: Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը մտավորականների խորհրդի հետ մեկտեղ մշակում է ԼՂՀ հակամարտությունը կարգավորող  համաձայնագիր, որի օրակարգում ամբողջովին այլ դրույթներ են: Քննարկման արդյունքում կազմված փաստաթուղթը կներկայացվի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Արտաքին գործերի նախարարությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին: