Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայնակ տարեց քաղաքացին տեղափոխվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ

Պաշտոնական
arcax-7

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Քաշաթաղի շրջանում հաշվառված, բայց Մարտակերտի շրջանում բնակվող տարեց քաղաքացին հայտնել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, բնակվում է միայնակ, չունի հոգ տանող և ցանկանում է տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել տուն-ինտերնատում: Պաշտպանի միջամտության ու Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալության անմիջական աջակցության արդյունքում պատրաստվել են քաղաքացուց պահանջվող փաստաթղթերը, և  նա բնակություն է հաստատել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում:   ԱՀ ՄԻՊ աշխատակազմ