Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարսափելի հերթեր՝ ավտոմեքենաների հաշվառման համար (տեսանյութ)

Հասարակություն
meqena2

Դավիթ Բեկի փողոցում մեքենաների այս կուտակումը ճանապարհային պատահարի  արդյունք չէ,  վարորդները սպասում են, թե երբ են մուտք գործելու ՃՈ ծառայության Երեւանի հաշվառման քննական բաժին։   Ռազմիկ Գրիգորյան ասում է. «Մեքենա եմ գնել, ուզում եմ հաշվառման կանգնել, էս երեք օր է: Նոր էլ իմ աչքի առաջ, քանի որ փողոցը փակ է, երկու հատ վթար եղավ»: Էդգար Ղամբարյանն ավելացնում է. «Եկել եմ, 08-30-ից կանգնել եմ»։ Համբարձում Հովհաննիսյանն էլ, թե՝ Երեկ երեկոյան մեքենան բերել թողել եմ, ժամը ութի կողմերը, էսօր էս ժամին արդեն էստեղ եմ: Մեքենաների առքուվաճառք, գրանցում, գրանցումից հանում, վարորդական իրավունքի ստացում, այս բոլոր գործողությունները կատարվում են մեկ վայրում, եւ վարորդների խոսքով  մեքենաների կուտակումների պատճառը հենց դա է:  Երեւանի հաշվառման քննական բաժնի ներկայացուցիչներն այլ կարծիքի են: Նախորդ տարիների համեմատ, ներմուծվող տրասպորտային միջոցների թիվն աճել է: Նախնական  տվյալներով՝  եթե ՝  նախորդ տարի հաշվառման քննական բաժին  ներկայացվել է 30-40 հազար մեքենա, ապա  միայն  դեկտեմբերի մեկի տվյալներով թիվը հասել է 60 հազարի: Կուտակումների այլ պատճառներ եւս կան: ՃՈ Երեւանի աշխատանքային բաժնի վարորդական իրավունքի վկայականներիի հատկացման բաժանմունքի պետ Հրաչիկ Ղազարյանի ներկայացմամբ՝ հիմնականում ազգաբնակչությունը տրասպորտային միջոցների առքուվաճառքի կամ այլ գործարնքեր իրականացնելու համար դիմում է իրենց ստորաբաժանում, քանի որ այստեղ սպասարկումը որակյալ է: Հրաչիկ Ղազարյանի խոսքով, տրասպորտային միջոցների այսպիսի կուտակումները կապված են նաեւ  «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հետ: Մեր երկրով տրասպորտային միջոցներ են ներմուծվում ԵԱՏՄ այլ երկներ: Վարորդները բողոքում են նաեւ սպասարկման սրահի հերթերից նույնպես: Քաղաքացիներին սպասարկում է ոստիկանության 17 աշխատակից: Երեւանի հաշվառման քննական բաժնի աշխատակիցները կուտակումներից եւ խցանումներից խուսափելու համար քաղաքացիներին հորդորում են մեքենաները նախորդ օրվանից չկայանել տարածքում եւ համբերատար լինել, վստահեցնելով, որ բոլորի հերթն էլ  կհասնի։