Կոմունիստական ծայրահեղությունից անցել ենք լիբերալ ծայրահեղության. Լևոն Շիրինյան (տեսանյութ)
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ հեղափոխությանն աջակցող ուժերը չեն անցել խորհրդարան: Խոսքը Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդավարական վերածնունդ և «Սասնա Ծռեր» կուսակցությունների մասին է: Շիրինյանը տարօրինակ որակեց այն փաստը, որ նոր իշխանությունը Սերժ Սարգսյանին մերժելուց բացի, չմերժեց նաև նրա թողած ժառանգությունը: «Ընտրական օրենսգիրքը Սերժ Սարգսյանից մնացած ժառանգություն էր, որը աշխատեց ժողովրդական ներկայացուցչության դեմ»: Ըստ Շիրինյանի՝ խորհրդարանում լիբերալիզմը գերակշռում է. «90-ականներին ունեինք կոմունիստական ծայրահեղություն, հիմա էլ՝ լիբերալիզմի: Երկուսն էլ վտանգավոր են, երկուսն էլ տեղ չտանող ուղղություններ են: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա այն կոմպրոմիսների վարպետ է: Խորհրդարանում ընդդիմություն դերում, Շիրինյանը ո՛չ ԲՀԿ-ին, և ո՛չ էլ ԼՀԿ-ին չի պատկերացնում: «Ազգային ժողովում ընդդիմություն չի լինելու, որովհետև երկու ուժերն էլ «Իմ քայլը» դաշինքի հետ նույն արժեհամակարգերն ունեն: Նրանք չեն կարող լինել լիբերալ և չընդունել ԼԳԲՏ-ն, բացառված է նման բան»: Մանրամասները՝ տեսանյութում: