Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդմոն Մարուքյանը կլասիկ տրոյական ձի է. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Narek-Samsonyan

Զրույց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, քաղաքագետ, եվրոպագետ Նարեկ Սամսոնյանի հետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության շուրջ  «Նիկոլ Փաշինյանը կարողացավ Տարոն Մարգարյանի աներձագին հանել Ազգային ժողովից և բերել իր աներձագին, այսինքն՝ «շատ բան է արել»»,- ասում է Նարեկ Սամսոնյանը: Նա հավաստիացնում է, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ մեզ «ցույց տալ», թե ինչպես էին Հայաստանի բոլոր իշխանությունները, ըստ տարածված խոսակցությունների, զանգով կառավարում դատավորներին. «Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց՝ դա ոնց է տեղի ունենում: Մենք բառացի լսեցինք, թե ինչպես է ԱԱԾ պետը հրահանգում, որ անպայման պետք է բռնես, կապ չունի՝ ում: Իրականում մարդու, ում նկատմամբ հայ ժողովրդի մեծամասնությունը ունի բացասական վերաբերմունք, բայց մենք չէինք տեսել, ինչպես է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը հրահանգում. մենք լսել էինք դրա մասին շշուկներով: Նիկոլ Փաշինյանը կարողացավ մեզ դա էլ ապացուցել»: ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մասին                      Սամսոնյանի համոզմամբ՝ ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից 2005 թվականին որպես հակակշիռ Հանրապետականին: Շարունակելով՝ ասում է. «Միշտ եղել է տվյալ ժամանակվա իշխանության կցորդ: Երբեք որպես ինքնուրույն քաղաքական ուժ ԲՀԿ-ն հանդես չի եկել: Երբ փորձեցին հանդես գալ, «բամփեցին», չէ՞: Հիմա նույնը Նիկոլ Փաշինյանի համար է «Բարգավաճ Հայաստանը»: Սամսոնյանը ԼՀԿ-ին համեմատում է  ՕԵԿ-ի հետ. «Հանրապետական կուսակցությունը մինչև 2017 թվականը ուներ ՕԵԿ: Հիմա քանի որ ՕԵԿ-ի վարկանիշը ցածր է (հա՞, ՕԵԿ-ին բոլորս հիշում ենք, չէ՞ ինչպիսի), հիմա «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի ՕԵԿ-ն է: Այնսինքն՝ Նիկոլ Փաշինյանի «Know-how»-ն նոր ՕԵԿ-ի տեսքով, այսինքն՝ «Լուսավոր ՕԵԿ» է»: «Խորհրդարանական ընդդիմություն «դե յուրե»-ից բացի Հայաստանում գոյություն չունի: Եվ հենց սա է այն վտանգը, որը Նիկոլ Փաշինյանը առանց հասկանալու դրել է ինքն իր կառավարության  և ԱԺ-ի ոտքերի տակ»,- վստահեցնում է նա: Արտախորհրդարանական ընդդիմության մասին                   «Խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր ուժերը բացառությամբ ՀՀԿ-ի, չեն կարող լինել ընդդիմադիր»,- այսպիսի կարծիք հայտնեց ՔԳ ղեկավարը: Վերջինիս պնդմամբ՝ ՀՀԿ-ն հասարակության շրջանում ընկալելիության խնդիր ունի և որպես արտախորհրդարանական  ընդդիմություն, որը փողոցային պայքարով պետք է որոշ հարցեր լուծի, որպես այդպիսին գոյություն չունի:   «Այս 15 տարիների ընթացքում ընդդիմադիր դիսկուրսը եղել է միայն մի ուղղությամբ. ազատվել քոչարյանա-սերժական հանցավոր ավազակապետությունից»,- մանրամասնում է նա: Արտախորհրդարանական ընդդիմություն ձևավորվելու է անկախ ամեն ինչից, բայց հին ուժերի մեջ փնտրելը անիմաստ է:  Վերդառնալով ՀՀԿ-ին՝ շեշտեց, որ ՀՀԿ-ն փողոցի աջակցություն չունի, պետք է վերակառուցվի, որպեսզի ստանա հասարակության կողմից որոշակի աջակցություն: Ըստ Սամսոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանը ևս արտախորհրդարանական ընդդիմություն ձևավորելու շանսեր ունի, և այդ ռեսուրսը կուտակում է:  «Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի տրոյական ձին է. կլասիկ ձի է այդ մարդը՝ տրոյական: Այսինքն՝ այդ մարդուն չեն վստահելու»,- վստահեցնում է նա՝ արտախորհրդարանական ընդդիմության հնարավոր ձևավորումն ընդգծելով: Մանրամասները՝ տեսանյութում