A
A
Կարմրուկը տարածվել է Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած ուղևորների միջոցով
Դեկտեմբերի 21-ի Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորները համարվում են սերտ կոնտակտներ և եթե չունեն պատվաստում կարմրուկի դեմ, շատ հնարավոր է, վարակված են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Իմունա կանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ «Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով հորդորում ենք դիմել տարածքային բուժհաստատություն կամ զանգահարել (010) 550601»,- գրել է նա: Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով: