Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդորում եմ, որ Արցախում սկսվի քաղաքական արմատական փոփոխություն. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasna1

2018 թվականը դրական է փակում Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը։ Կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը 2018թ. համեմատեց 1988թ.-ի հետ՝ ասելով, որ երկուսն էլ զարթոնքի տարիներ են։ «Մենք վստահ ենք, որ հաջորդ տարի  Էլ ավելի հետաքրքիր տարի է լինելու մեր ժողովրդի համար՝ դրական զարգացումներով։ 2018թ.-ին բացթողումներ եղան, ընտրական օրենսգիրք, այն Սահմանադրությունը, որ այսօր կա՝ ժողովրդի կողմից չի ընդունվում»,֊այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գարեգին Չուգասզյանը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի նշանակմանն անդրադառնալով , ասաց որ հետախուզական տվայներ եղել են, որոնք չեն կատարել այն ժամանակվա գործող իշխանությունները, այսինքն՝ պետական դավաճանություն է եղել։ «Նոր գինին հին տիկի մեջ չեն լցնում։ Ուղիղ ժողովրդավարության ճանապարհը անցումային արդարադատությունն է։ Առանց ինքնամաքրվելու մենք չենք կարող նոր տիկ ստեղծել, մաքրվել նշանակում է լյուստրացիա։ Առանց անցումային արդարադատության, առանց նոր տիկը սարքելու չենք կարող նորմալ ձեւով այդ անցումը կատարել։ Դրա մեջ մենք կարեւորում ենք նոր Սահմանադրության ընդունումը, որը պետք է հանրաքվեով ընդունվի»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։ «Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ  Ժիրայր Սեֆիլյանը մինչ տարվա ամփոփմանն անցնելը, հիշեց Իգոր Մուրադյանին եւ Արայիկ Խանդոյանին։ Նրա խոսքով՝ Արայիկ Խանդոյանի մահման մեջ մեղավոր են ոստիկանները եւ բժշկական ոչ պատշաճ միջամտությունները։ «Ամփոփելով տարին, պետք է ասել, որ ստեղծվել է դրական վիճակ, ստեղծվել են նոր կուսակցություններ։ Մենք մասնակցելու ենք երկրի զարգացման գործում ոչ միայն որպես արտախորհրդարանական ուժ, այլ նաեւ խորհրդարանական, քանի որ լսումներ են լինելու»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը, որը 25 տարի անց միայն կարողացավ ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ թավշյա հեղափոխությունից հետո։ Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած պաշտոնանկություններին, Սեֆիլյանը նշեց, որ անհրաժեշտ են այդ փոփոխությունները։ ՊԲ ղեկավարի հեռացումը կուզեի, որ պատճառը լիներ նախորդ տարիների թերությունները կրելու հետեւանք։«Պետք է տեղի ունենա արմատական փոփոխություն, հորդորում եմ, որ Արցախում սկսվի քաղաքական արմատական փոփոխություն»։ «Երբ խոսում ենք ապստամբության մասին, պետք է խոսենք ապստամբության պատճառների մասին։ Եղել են ապստամբելու պատճառներ եւ այո, քաղաքացին իրավունք ունի ապստամբելու։ Եղել են զոհեր, ինչը շատ ցավալի է, ապստամբության ժամանակ հնարավոր է լինեն զոհեր, երկու ոստիկանների սպանության մեղավորը ռեժիմն է։ Համբերության բաժակը լցվել էր, օդից Դամոկլյան սրի նման կախված էր տարածքները հանձնելու հարցը։ Մեր գործողությունները եղել են իրավունքի շրջանակներում։ Գնդապետ Բաբոյանի մահը դիպվածի հետեւանք է։ Աղետից խուսափելու հարց էր»-,ասաց կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը։