Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուրքերը կբարձրանան. «Իմ քայլը» կողմ քվեարկեց նախագծին. «Լույսն» ու ԲՀԿ-ն՝ դեմ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hayko-3

Դեկտեմբերի 25-ի նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին որոշման նախագծին: Համաձայն նախագծի՝ Երևանում տեղական տուրքերը հիմնականում պահպանվել են՝ բացառությամբ մի քանիսի: Մասնավորապես, օրացուցային տարվա համար տեղական տուրքը կբարձրանա առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և շոգեբաղնիքներին կեսգիշերից հետո աշխատելու թույլտվության համար: Անդրադառնալով տեղական տուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին հարցին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ տարեկան մինչև 58,3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսի համար Երևան համայնքում տեղական տուրքերը 2019 թվականին չեն բարձրանա: «Որոշ տուրքեր այս նախագծով բարձրանում են, բայց քանի որ մեր քաղաքականությունն է՝ աջակցել փոքր ու միջին բիզնեսին, ուստի ես առաջարկում եմ հունվարի 15-ին արտահերթ նիստ ունենանք և այդտեղ սահմանենք բացառություններ փոքր ու միջին բիզնեսի համար: Այն է՝ մինչև 58,3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն այս բարձրացումներից: Այսինքն՝ կառաջնորդվեն հին տուրքերով: Ճիշտ է, մենք նիստը կանենք հունվարի 15-ին կամ 20-ին, բայց այդ որոշումը կգործի հունվարի 1-ից»,- նշել է քաղաքապետը: